Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կորոնավիրուսը մեծ քաղաքում՝ հնարավո՞ր է խուսափել վարակից

Կորոնավիրուսը մեծ քաղաքում՝ հնարավո՞ր է խուսափել վարակից
02.03.2020 | 08:16

Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի՝ Անտարկտիդայից, և ավելի արագ, քան Չինաստանում: Մեծ և խիտ բնակչությամբ քաղաքներում կորոնավիրուսի համաճարակը միանգամայն ռեալ վտանգ է: Ի՞նչ անել:


Հասարակական տրանսպորտը վարակի տարածման իդեալական միջավայր է: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ թքի փոքր կաթիլներով, որ օդ են նետվում հազալիս կամ փռտալիս: Բազմամարդ հավաքները, օրինակ, մարզական միջոցառումները, մեծացնում են վարակի տարածման վտանգը:


Covid-19-ի պատճառով բեկանվել է «Ֆորմուլա 1»-ի գրան պրին Շանհայում: Ասիական լիգայի ֆուտբոլային 6 հանդիպումներ են հետաձգվել: Եվրոպայում հետաձգվել են ռեգբիի ու ֆուտբոլի խաղերը, որոնց պիտի մասնակցեին Իտալիայի թիմերը: Հնարավոր է՝ հետաձգվեն օլիմպիական խաղերը Տոկիոյում, որ պիտի սկսվեն հուլիսի 24-ին: Առայժմ հետաձգվել է օլիմպիական ջահի մարաթոնը, ՄՕԿ-ը չի բացառում օլիմպիական խաղերի հետաձգումը, եթե կորոնավիրուսի բռնկումը վերածվի պանդեմիայի: Սաուդյան Արաբիան արգելել է ուխտավորների մուտքը Մեքքա ու Մեդինա:


Կառավարություններին ամբողջ աշխարհում խորհուրդ է տրվում բեկանել դասերը հանրակրթական դպրոցներում ու բուհերում: Ճապոնիայում, Թայլանդում, Իրանում, Իրաքում դպրոցներն ու բուհերը փակվել են: Բրիտանիայում ու ԱՄՆ-ում կառավարությունը խորհուրդ չի տալիս դպրոցները փակել: Ծնողներին, որ երեխաների հետ եղել են կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում, խորհուրդ է տրվում 2 շաբաթ տնից դուրս չգալ ու երեխաներին դպրոց չուղարկել: Կորոնավիրուսն ազդում է ընկերությունների աշխատանքի վրա առավել զարգացած տեխնոլոգիական երկրներում:


Սան Դիեգոյում ու Սան Ֆրանցիսկոյում հատուկ դրություն է հայտարարվել՝ գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տրվում ձեռքով չբարևել ոչ մեկին: ԱՄՆ հիվանդությունների կանխման ու վերահսկողության կենտրոնը ընկերություններին խորհուրդ է տվել հորդորել աշխատակիցներին աշխատատեղից հեռու աշխատել, եթե ջերմություն կամ վարակի նշաններ ունեն:


Մարդիկ պետք է հասկանան սովորական գործողությունների կարևորությունը՝ ձեռքերը ճիշտ լվանալ, որ շատ կարևոր է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոդորում է պարբերաբար լվանալ ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակել քիթն ու բերանը, խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումներից, նաև՝ վայրի կամ գյուղատնտեսական կենդանիներից:


2019-NCoV կորոնավիրուսի պատվաստանյութ առայժմ չկա: Հիվանդանոցների հիմնական խնդիրը վարակի բարդությունների դեմ պայքարն է: Բուժհաստատություններին խորհուրդ է տրվում մեուսացնել հիվանդներին ու հավաստիանալ, որ բուժանձնակազմը պաշտպանիչ հանդերձանքով է:


Բրիտանիայում վարակված շրջաններից վերադարձած քաղաքացիներին խնդրում են ինքնամեկուսանալ: Վարակի էպիկենտրոն չինական Ուհանը և Հյուսիսային Իտալիայի մի քանի շրջաններ կարանտինի մեջ են: Մասնագետների գնահատականով՝ երբ կորոնավիրուսը տարածվի ամբողջ աշխարհում, արգելքը կկորցնի արդյունավետությունը: Շատ քիչ երկրներ կարող են ամբողջ քաղաքներ պահել կարանտինի մեջ՝ ինչպես Չինաստանն է անում: Կարանտինը խոչընդոտում է նաև դեղորայքի, բժիշկների ու սննդի մատակարմանը:
BBC


Հ.Գ. Իրոք, կարանտինը արդյունավետ էր, երբ դեռ վարակը չէր տարածվել այլ երկրներում, հիմա պետք է ոչ այնքան սահմանները փակել, որքան հնարավոր վարակակիրներին մեկուսացնել: Ու դա առաջին հերթին վերաբերում է կողքին Իրան ունեցող Հայաստանին, առավելևս, որ վարակն արդեն կա և Վրաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 26004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ